Համալսարանի մասին Ընդունելություն  

Արամ Ավագի Խաչատրյան


Ծնվել է 1963 թվականին, Երևանում:1985-ին ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավունքի ֆակուլտետը, 1991-իմ` նույն համալսարանի ասպիրանտուրան ` պատմության մասնագիտության գծով: Պատմական գիտությունների թեկնածու է:
1991 թվականից Երևանի “Հրաչյա Աճառյան ” համալսարանի պրոռեկտորն է, իսկ 2010 թվականի օգոստոսից` համալսարանի ռեկտորը:





Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը կրում է Հրաչյա Աճառյանի` հայ այն խոշոր գիտնականի անունը, ով մեծ ծառայություն է մատուցել շատ ժողովուրդների համար և մեծ ուշադրություն է դարձրել իրանագիտությանը: Եվ պատահական չէ, որ համալսարանը հատկապես պարսից լեզվի ուսուցման և հետազոտման բնագավառում համագործակցում է Արևելքի ամենախոշոր բուհերից մեկի` Թեհրանի Իսլամական “Ազադ” համալսարանի հետ` խորացնելով երկու ժողովուրդների բարեկամությունը:



Համալսարանի հասցեն`
ք. Երևան, Մոսկովյան 3:
Հեռախոսներ` 56 17 77, 52 53 22, 52 67 11:
Ֆաքս: (+37410) 56 15 51
Էլ.-հասցե: hau@info.am