Համալսարանի մասին Ռեկտոր  
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ (2001թ., թիվ 001)
ԵՐԵՎԱՆԻ «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 2009-2010 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
(ՄԵՆԵՋՄԵՆԹ)
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ)
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ուշադրություն:
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները` Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ղեկավարությունը հայտարարում է վարձավճարային նոր քաղաքականության մասին: Ուսման տարեկան վարձի զգալիորեն նվազած նոր սակագներին կարող եք ծանոթանալ ստորեւ:



ԸՆՏՐԵՔ
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Համալսարանի հասցեն`
ք. Երևան, Մոսկովյան 3:
Հեռախոսներ` (+37410) 56 17 77,
52 53 22, 526711:
Ֆաքս: (+37410) 56 15 51
Էլ.-հասցե: hau@info.am
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Պարսկական, արաբական, թուրքական բաժիններ:
ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԼՈԳՈՊԵԴԻԱ (ԴԵՖԵԿՏՈԼՈԳԻԱ)


ԵՐԵՎԱՆԻ «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2009-2010
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ


ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ`
բոլոր մասնագիտությունների գծով

Մագիստրատուրա կարող են ընդունվել բակալավրի որակավորման աստիճան ունեցող պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի բոլոր տարիների շրջանավարտները:

Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի շրջանավարտները մագիստրատուրա կընդունվեն առանց քննությունների, եթե

- համալսարանն ավարտել են գերազանցության դիպլոմով, կամ «լավ» եւ «գերազանց» գնահատականներով:

-«բավարար» գնահատական ունեն մինչեւ հինգ ոչ մասնագիտական առարկաներից:

Այլ բուհերի շրջանավարտները մագիստրատուրա են ընդունվում հարցազրույցով:

Մագիստատուրան ավարտողները կստանան պետական նմուշի դիպլոմ:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ռեկտորին, բակալավրի դիպլոմի եւ ներդիրի բնօրինակը, 4 լուսանկար 3x4 չափի, անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը:


 
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ`
հետեւյալ մասնագիտությունների գծով

Է. 00.00 Պատմական գիտություններ
    Հայոց պատմություն
    Ընդհանուր պատմություն
    Հնագիտություն
    Ազգագրություն (ազգաբանություն)
    Պատմություն, աղբյուրագիտություն
Ը. 00.02 Տնտեսագիտություն
    Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն եւ կառավարում
Ժ. 00.00 Բանասիրական գիտություններ
Ժ. 01.00 Գրականագիտություն

    Հայ դասական գրականություն
    Նորագույն շրջանի հայ գրականություն
    Ռուս գրականություն
    Գրականության տեսություն
    Բանահյուսություն
    Ժուռնալիստիկա
    Արտասահմանյան գրականություն
    Գրականության եւ բանահյուսության տեքստաբանություն
    Գրականություն, մատենագիտություն եւ արխիվագիտություն
Ժ. 02.00 Լեզվաբանություն
    Հայոց լեզու
    Ընդհանուր եւ կիրառական լեզվաբանություն
    Համեմատական եւ տիպաբանական լեզվաբանություն
    Սլավոնական լեզուներ
    Ասիայի հին եւ նոր լեզուներ
    Գերմանական լեզուներ
    Ռոմանական լեզուներ
ԺԳ. 00.00 Մանկավարժական գիտություններ
    Մանկավարժության տեսություն եւ պատմություն
    Դասավանդման մեթոդիկա (ըստ բնագավառների)
    Հատուկ մանկավարժություն (տիֆլոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն եւ օլիգոֆրենոմանկավարժություն, լոգոպեդիա)
    Սոցիալ-մշակութային գործունեության տեսություն եւ կազմակերպում:
«Հրաչյա Աճառյան» համալսարանի ասպիրանտուրա ընդունվողները քննություն են հանձնում մասնագիտությունից եւ օտար լեզվից, ստուգարք` ինֆորմատիկայից:

Ասպիրանտուրա ընդունվողները ներկայացնում են դիմում` ռեկտորի անունով, հաշվառման անձնական թերթիկ, դիպլոմի պատճենը` հավելվածի հետ, ինքնակենսագրություն, երկու լուսանկար (3x4 սմ), բնութագիր-երաշխավորագիր աշխատանքի վայրից, քաղվածք աշխատանքային գրքույկից, հրատարակված աշխատանքների ցուցակ կամ ռեֆերատ` ընտրած մասնագիտությունից:

Դիմումներն ընդունվում են մինչեւ հոկտեմբերի 30-ը, քննությունները` նոյեմբերի 6-ից: Մեկ տարվա ուսման վարձը` 150.000 դրամ: