Ռեկտոր Ընդունելություն  

Բարի գալուստ Երևանի “Հրաչյա Աճառյան” համալսարանի ինֆորմացիոն կայք


Երևանի “Հրաչյա Աճառյան” համալսարանը Հայաստանի Հանրապետության առաջին պետական հավատարմագիր ստացած համալսարանն է, որը հիմնադրվել է 1991 թվականի փետրվարի 22-ին: Պետական կարգավիճակ ունեցող համալսարանը ներկայումս ունի 14 ֆակուլտետ: Համալսարանի ուսանողներն օգտվում են պետական բուհերի համար օրենքով սահմանված իրավունքներից եւ արտոնություններից:

2004-2005 ուսումնական տարվանից բուհն ընդգրկված է մասնագետների պատրաստման եռաստիճան համակարգում և կադրեր է պատրաստում բակալավրի ու մագիստրոսի որակավորմամբ:
2003 թվականի օգոստոսի 23-ից համալսարանում բացվել է ասպիրանտուրա: Կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա գերազանցիկ ուսանողներն ու նպատակային ասպիրանտները կարող են կատարելագործել իրենց լեզվական և մասնագիտական գիտելիքները արտասահմանի բազմաթիվ առաջատար բուհերում:
2005-2006 տարվանից մեր համալսարանին իրավունք է տրվել օտար լեզուների, պատմության, տնտեսագիտական մասնագիտությունների գծով հանդես գալ որպես առաջատար կազմակերպություն` թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար: 1997 թվականի սեպտեմբերից Երևանի “Հրաչյա Աճառյան” համալսարանը լույս է ընծայում “Առաքյալ” պաշտոնաթերթը, որը բարի համբավ է վայելում բուհական մամուլի ընտանիքում:

Համալսարանի բոլոր ուսանողներն անցնում են համակարգչային ուսուցում և ստանում ավարտական դիպլոմ:

Համալսարանում դասավանդում են 8 ակադեմիկոսներ, 47 դոկտոր-պրոֆեսորներ, 106 գիտթեկնածու-դոցենտներ:
Համալսարանում գործում են նաև Հայկական Հարցի ու Հայոց Ցեղասպանության, Նարեկացիագիտության, Իսահակյանագիտության, Տագորի անվան հնդկագիտության, Եվրոպագիտության, իրանագիտության, ինչպես նաեւ Ալեքսանդր Գրիբոեդովի անվան, Սերվանտեսի անվան իսպանական և հունական մշակույթի ու լեզվի գիտական կենտրոններ:


Համալսարանի նորակառույց սեփական շենքերում ուսանողների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ, իսկ լսարանները հագեցած են ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով:














Համալսարանի հասցեն`
ք. Երևան, Մոսկովյան 3:
Հեռախոսներ` (+37410) 561777, 525322, 526711
Ֆաքս: (+37410) 56 15 51
Էլ.-հասցե: hau@info.am


сайт статистики